Հովիկ Աբրահամյանը վարչապետ դառնալու երազանք չի ունցել

Հովիկ Աբրահամյանը վարչապետ դառնալու երազանք չի ունցել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, վաղ առավոտյան այցելել է Լեւոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոց: Հովիկ Աբրահամյանը նախ շնորհավորել է դպրոցականներին եւ մանկավարժներին գիտելիքի օրվա առթիվ: Նա հայտարարել է, որ այսօր շատ կարեւոր օր է, կառավարության բոլոր անդամները գտնվում են դպրոցներում: «Հուսով եմ եւ վստահ եմ, որ մեր մանկավարժները ամեն ինչ կանեն մեր ապագա սերնդին հավուր պատշաճի կրթելու եւ դաստիարակելու համար: Մեր ապագան գիտելիքն է, ամեն ինչ պետք է անենք, որ մեր դպրոցներում կրթությունը լինի բարձր որակի»,-ասաց վարչապետը:



Հովիկ Աբրահամյանը թիվ 155 դպրոց է այցելել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, քաղաքապետարանի կրթության վարչությն պետ Գայանե Սողոմոնյանի հետ: Hraparak.am-ի հարցին, թե արդյոք երազել է վարչապետ դառնալու մասին, նա այսպես արձագանեց. «Ոչ. դա կյանքի ընթացքում է տեղի ունեցել: Երազել եմ, որ մեր երկիրը լավ երկիր լինի, որպեսզի կարողանամ նպաստ բերել երկրին, ժողովրդին»: Հովիկ Աբրահամյանը խնդրեց լրագրողներին օգնել դրական տպավորություն ստեղծել ժողովրդի մեջ:



Մանրամասները՝ առաջիկայում