Ո՞րն է Ագաթա Քրիստիի ամենահանրահայտ ստեղծագործությունը

Ո՞րն է Ագաթա Քրիստիի ամենահանրահայտ ստեղծագործությունը

Ինչպես հաղորդում է «lenta.ru»-ն, Մեծ Բրիտանիայում անցկացված առցանց քվեարկության շնորհիվ, որին մասնակցել է տարբեր երկրներից ավելի քան 15.000 մարդ որոշվել է դետեկտիվների թագուհու` անգլիացի գրող Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործությունը: Դա «Տասը փոքրիկ նեգրեր» (Ten Little Niggers) վեպն է:



Երկրորդ տեղում է «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպը, իսկ 3-րդ տեղում ՝ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»։



Գրողի թոռը՝ Մեթյու Պրիչարդը, նշել է, որ ինքը հենց այդպիսի արդյունք էլ ակնկալել է։ «Դա այն աշխատանքներից մեկն է, որով իմ տատիկը հպարտանում էր։ Ես կզարմանայի, եթե այդ ստեղծագործությունը չհաղթեր, դա արժանի հաղթող է»,- ասել է նա։



Քվեարկությունն անցկացվել է սեպտեմբերի 15-ին նշվող` Ագաթա Քրիստիի 125-ամյակի կապակցությամբ: