Եթե հարևանի տանը հրդեհ է, վտանգավոր է մեզ համար․ Թուրքիայում պատերազմ է

Եթե հարևանի տանը հրդեհ է, վտանգավոր է մեզ համար․ Թուրքիայում պատերազմ է

«Շրջանառության մեջ դրված է առաջին վարկածը, որ ռուսները, ադրբեջանցիների հետ միանալով, ցանկանում են հանձնել հողերը, սա ոչ տրամաբանական է, քանի որ դա չի լինի։ Ոչ նրա համար, որ ռուսները մեր դաշնակիցներ են։ Նախ, եթե կապվում է նրա հետ, որ Ռուսաստանը օգնեց Ադրբեջանին հողերը հանձնել, և Ադրբեջանը կդառնա ԵՏՄ անդամ, դա չի լինի, Ադրբեջանը չի ցանկանում, ուրիշ ի՞նչ կարող է տալ Ադրբեջանը»․- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի նախկին դեսպան Արման Նավասարդյանը։



Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների և հնարավոր պատերազմի մասին՝ Արմեն Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ Իսլամական պետության ռազմական գործողությունները սպառնում են նաև Հայաստանին․ «Բոլոր դեպքերում, եթե հարևանիդ տանը հրդեհ է, վտանգավոր է նաև մեր համար։ Թուրքիայում իսկական պատերազմ է գնում, կարող եք չկասկածել։ Կարծես թե ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներն այնքան էլ չեն պաշտպանում նրա շահեը, ԱՄՆ-ն ավելի հաճույքով օգնում է քրդերին։ Ըստ երևույթին՝ խոսքը գնում է քրդական պետություն ստեղծելու մասին է, թե երբ դա տեղի կունենա, չեմ կարող ասել։ Եթե խոսենք մյուս լարված կետի մասին, դա մնում է Լեռնային Ղարաբաղը։ Ըստ կոնցեպցիայի ԻԼԻՊ-ի երրորդ նպատակը Կովկասի գրավումն է, Ադրբեջանն ընկնում է դրա տակ։ Ի՞նչ կարող է պատահել,  Հայաստանի վրա կարող է լինել ուժեղ հարված։ Հայաստանը պետք է կուռ դիրքորոշում ընդունի, ինչպես Իսրայելն է անում՝ ամեն տուն պետք է լինի ռազմական միավորում։ Այս ուղղությամբ պետք է Հայաստանը գնա»․-ասաց Արման Նավասարդյանը, միաժամանակ նկատելով, որ մեր երկրում տեղի է ունենում ճիշտ հակառակը․ «Եթե երկիրդ լքում ես, ո՞վ է պաշտպանելու քո երկիրը»։