Թբիլիսիում ակտիվիստները պատռել են ռուսական դասագրքերը

Թբիլիսիում ակտիվիստները պատռել են ռուսական դասագրքերը

Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Ռուսաստանի։ Այն կազմակերպել են «Ազատ գոտի» ոչ կառավարական կազմակերպության ակտիվիստները, որոնք հանդիսանում են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները, հաղորդում է interfax.ru-ն։

Կազմակերպության ակտիվիստները ցուցադրաբար պատռել են ռուսական «Ինտելեկտ» դպրոցից առգրավված աշխարհագրության դասագրքերը, որոնցում Ղրիմը ներկայացված է որպես ռուսական օբյեկտ, իսկ Աբխազիան և Հարավային Օսիան՝ որպես անկախ պետություններ։

Ցուցարարները հայտարարել են, որ այսկերպ արտահայտում են «Ռուսաստանի կողմից այդ տարածքների շրջափակման և ռուսական քարոզչության անընդունելիությունը»։

Թբիլիսիի իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։