Ռուսաստանը հաստատել է իր ռազմական ներկայությունը Սիրիայում. կանցկացվեն զորավարժություններ Սիրիայի ափերի մոտ

Ռուսաստանը հաստատել է իր ռազմական ներկայությունը Սիրիայում. կանցկացվեն զորավարժություններ Սիրիայի ափերի մոտ

Ռուսաստանը նախազգուշացրել է, որ զորաավարժություններ է անցկացնելու Սիրիայի ափերի մոտ:

RBC Daily-ի փոխանցմամբ` մասնավորապես ռազմա-ծովային զորավարժություններ են անցկացնելու` հրթիռակոծություններով, Միջերկրական ծովի արևելյան ափին:

Russia Today-ը և այլ ռուսաստանյան առաջատար ԶԼՄ-ներ փոխանցում են Սիրիայում Ռուսաստանի ակտիվության մասին մի շարք պաշտոնական հայտարարություններ:

Ըստ այդմ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացեիբաց հայտարարել է, որ Ռուսաստանը զենք ու մարդասիրական օգնություն է մատակարարում Սիրիային: Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանը թույլ չի տալու «Լիբիայի սցենարի կրկնություն Սիրիայում»:

Միաժամանակ հայտարարություններով է հանդես գալիս Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան` հաստատելով արևմտյան տերությունների վերջին մեղադրանքները, թե Ռուսաստանը ռազմական ակտիվություն է դրսևորում Սիրիայում: Զախարովան ասել է նաև, որ Ռուսաստանը «երկդիմի» է համարում Արևմուտքի վերաբերմունքը Սիրիայի իշխանություններին:

Սիրիայում Ռուսաստանի ռազմական ակտիվության դեմ տարբեր երկրների «բողոքին» միացել է նաև Իսրայելը: Associated Press-ի փոխանցմամբ` իսրայելական կողմը հայտարարել է, թե «ռուսական զորքերը Սիրիայում են` ԻՊ-ի դեմ պայքարում Ասադին օգնելու»: