Ռուսական անձնագրից չէր հրաժարվի

Ռուսական անձնագրից չէր հրաժարվի

Ֆրանսիացի դերասան Սամի Նասերին, ով առավել հայտնի է «Տաքսի» ֆիլմաշարից, հայտնել է ռուսական անձնագիր ստանալու պատրաստակամության մասին, եթե ինչ-որ մեկն իրեն դա առաջարկի։

Դերասանի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մեջ ինքը որևէ դատապարտելի բան չի տեսնում, փոխանցում է Лента-ն։

«Եթե հայտնի մարդիկ այնքան հիացած են ձեր երկրով, որ ցանկանում են ռուսական անձնագիր ստանալ, դրանում ոչ մի վատ բան չկա։ Դա խոսում է ձեր երկիրն ավելի խորը ճանաչելու նրանց ցանկության մասին։ Ես դեռևս նման առաջարկ չեմ ստացել, սակայն հաճույքով կհամաձայնեմ»,- ասել է դերասանը։

Այժմ Նասերին գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ աշխատում է նոր ֆիլմի վրա։ Նա նկարահանվում է Rock & Road ֆիլմում, որի ռեժիսորն է Գրիգոր Գյարդուշյանը։