Ասադը Եվրոպային հիշեցրել է, որ միգրացիոն ճգնաժամը կապված է ահաբեկիչներին աջակցելու հետ

Ասադը Եվրոպային հիշեցրել է, որ միգրացիոն ճգնաժամը կապված է ահաբեկիչներին աջակցելու հետ

Եվրոպան պետք է դադարեցնի աջակցել ահաբեկիչներին, եթե ցանկանում է լուծել փախստականների խնդիրը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն: 



«Հարցն այն չէ, Եվրոպան փախստականներին ընդունում է թե ոչ, այլ որ հարկավոր է վերացնել տվյալ խնդրի սկզբնապատճառները: Եթե եվրոպացիներին հուզում է փախստականների ճակատագիրը, թող նրանք դադարեցնեն ահաբեկիչներին աջակցելը: Դա մեր կարծիքն է տվյալ խնդրի վերաբերյալ: Դրա մեջ է փախստականների հարցի իմաստը»,- ասել է Ասադը: 



Ասադի խոսքով` նա ցանկանում է օգտվել լրագրողների հետ այդ հանդիպումից, որպեսզի «դիմի բոլոր ուժերին՝ կոչ անելով միավորվել ահաբեկչության դեմ պայքարում: