Երևանում մեկնարկեց ամենամյա «Գրական Տապան 2015» միջազգային փառատոնը

Երևանում մեկնարկեց ամենամյա «Գրական Տապան 2015» միջազգային փառատոնը

Այսօր Երևանում մեկնարկեց ամենամյա «Գրական Տապան 2015» միջազգային փառատոնը, որը կավարտվի սեպտեմբերի 29-ին: Փառատոնի շրջանակներում մայրաքաղաք են ժամանել 18 երկրից շուրջ 20 գրողներ:



Փառատոնը, սկսած 2011թ.-ից, ամեն տարի ընդունել է տասնյակ գրողների արտերկրից: Այս տարի 18 երկրից ժամանել են ոչ միայն ազգությամբ հայ, այլև՝ արտասահմանցի գրողներ, որոնք կներկայացնեն իրենց ստեղծագործությունները, նաև՝ վարպետության դասեր կանցկացնեն:



ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրական Տապան»-ի այս տարվա կարգախոսն է «Խոսքը` հանուն կյանքի»:



Ընթացիկ փառատոնին մասնակցում են ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, իտալացի Կլաուդիո Պոցցանին և այլք: