Խաղողը բարձրացնում է ախորժակը եւ ոչ գիրացնում

Խաղողը բարձրացնում է ախորժակը եւ ոչ գիրացնում

Ամբողջ աշխարհում հաշվվում է խաղողի ավելի քան 8000 տեսակ: Խաղողի կալորիականությունը կազմում է 65 կկալ՝ 100 գր. մթերքին: Այն հիանալի տոնուսավորող միջոց է: Խաղողի հատիկներում պարունակվում է շաքար, բջջանյութ, օրգանական թթուներ, ասկորբինաթթու, վիտամին B, պեկտինային նյութեր, միկրոէլեմենտներ: Խաղողի մեկ բաժակ հյութը պարունակում է B խմբի վիտամինների օրեկան նորման: Այն պարունակում է նաև բավական քանակությամբ վիտամին C, որը լավ յուրացվում է, քանի որ խաղողի ողկույզները պարունակում են վիտամին P, որն էլ օգնում է օրգանիզմին յուրացնել և կուտակել վիտամին C-ն: Խաղողը և նրա հյութը խորհուրդ են տալիս օգտագործել ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ, որը ուղեկցվում է ստամոքսահյութի ցածր արտադրությամբ: Այն օգտակար է շնչական ուղիների սուր բորբոքային պրոցեսների, բրոնխիալ ասթմայի, պլևրիտի ժամանակ: Խաղողի ողկույզները մեծացնում են արյան մեջ ազոտի օքսիդի պարունակությունը, որը կանխում է թրոմբների առաջացումը, դրանով էլ կրճատելով սրտային նոպաների հաճախականությունը: Շնորհիվ հակաօքսիդանտների և վիտամինների, խաղողը շուտ վերականգնում է ուժերը և էներգիան, ամրացնում է իմունիտետը: Շատերը կարծում են, որ խաղողից գիրանում են, իրականում գիրանում են նրանից, որ խաղողը բարձրացնում է ախորժակը: Խաղողի միջին նորման, որը առողջությանը վնասակար չէ, օրեկան կազմում է 10-15 խոշոր ողկույզ: Նրանք, ովքեր ունեն թույլ ենթաստամոքսային գեղձ, նաև շաքարային դիաբետ, ճարպակալում, ապա խորհուրդ չի տրվում խաղող օգտագործել: