Վիետնամի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտգործնախարարին

Վիետնամի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտգործնախարարին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Նգույեն Թան Շոնը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:



Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման գործում։



Դեսպան Թան Շոնը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և նշել, որ Վիետնամը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ ու զարգացմամբ և ընդգծել, որ ջանքեր չի խնայի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը ընդլայնելու նպատակով:



Դեսպանը Շոնը շեշտել է, որ ջերմությամբ է հիշում Հայաստանում որպես ուսանող անցկացրած տարիները, իր հայ ուսուցիչներին, ովքեր կարևոր դեր են խաղացել իր մասնագիտական գիտելիքների ձեռքբերման գործում։



Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, անդրադարձել առևտրատնտեսական, գիտակրթական փոխանակումների ակտիվացման, ինչպես նաև արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջխորհրդարանական կապերի ձևավորման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Վիետնամի փոխգործակցությանն առնչվող հարցերին: