Քվեարկությանը չմասնակցելով՝ եւս արտահայտել եմ իմ դիրքորոշումը. Էլինար Վարդանյան

Քվեարկությանը չմասնակցելով՝ եւս արտահայտել եմ իմ դիրքորոշումը. Էլինար Վարդանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, համանուն խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը երեկ Սահմանադրության փոփոխված նախագծի քվեարկությանն իր բացակայության փաստի մասին մեր հարցին ի պատասխան հայտարարել է, որ չմասնակցությունը եւս վերաբերմունքի արտահայտչաձեւ է, ինքը շարունակում է դեմ արտահայտվել փոփոխությունների նախագծին։ «Ես բազմիզս նշել եմ, եւս մեկ անգամ պետք է վերահաստատեմ, որ նախկինում արտահայտած դիրքորոշումս փոփոխության չի ենթարկվել։ Իսկ նիստից բացակայելը եւս վերաբերմունքի ձեւ է։ Ցանկացած նախագծի կարելի է քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ եւ չմասնակցել քվեարկությանը, քվեարկությանը չմասնակցելով՝ եւս արտահայտել եմ իմ դիրքորոշումը Սահմանադրության նախագծի վերաբերյալ»։ Մեր հարցին՝ ինչն էր խանգարում մասնակցել եւ հստակ «դեմ» արտահայտվել․«Ելնելով ԱԺ կանոնակարգի եւ Սահմանադրության՝ ինձ տված լիազորություններից՝ ես ինքս եմ որոշում ինչպես քվեարկել այս կամ այն օրենքի նախագծին»։



Էլինար Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք Հրապարակի վաղվա համարում։