Պենտագոնի կողմից նախապատրաստված սիրիական ընդդիմությունը անցնում է իսլամիստների կողմը

Պենտագոնի կողմից նախապատրաստված սիրիական ընդդիմությունը անցնում է իսլամիստների կողմը

ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ըստ Պենտագոնի ունեցած տեղեկությունների, Ամերիկյան զինվորականների կողմից նախապատրաստված սիրիական ընդդիմության մարտիկները սպառազինություն և զենք են տրամադրել իսլամիստական խմբավորումներին, մասնավորապես «Ան-Նուսրայի ճակատ»-ի գրոհայիններին: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Ինչպես նշել է Ռայդերը, Սիրիայի նոր Բանակի (New Syrian Forces) խմբավորման ապստամբները ահաբեկիչներին են փոխանցել վեց ռազմական ավտոմեքենա և մեծ ծավալի սպառազինություն և եթե այս տեղեկությունները հաստատվեն, դա կնաշանկի ապստամբների կողմից սիրիական ընդդիմության նախապատրաստման ծրագրի պայմանների խախտում: