Ֆրանսիան փախստականներին ընդունելու հարցում «կաշվից դուրս գալ» չի կարող . Մանուել Վալս

Ֆրանսիան փախստականներին ընդունելու հարցում «կաշվից դուրս գալ» չի կարող . Մանուել Վալս

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը երկրի հեռուստաեթերից հայտարարել է, որ Ֆրանսիան՝ ներգաղթյալների բաշխման եվրոպական ծրագրի շրջանակում չի կարող ընդունել 30 հազարից ավելի փախստականի: Այդ մասին հաղորդում է «ria.ru»-ն:



«Եվրահանձնաժողովն առաջարկել է ստեղծել փախստականների ընդունման կենտրոններ 160 հազար փախստականների համար։ Ֆրանսիան առաջարկել է ընդունել 30 հազարին, ավելին ընդունել երկիրն անկարող է»,- ասել է Վալսը:
Ըստ Ֆրանսիայի վարչապետի, առաջին հերթին պետք է պայքարել խնդրի աղբյուրի դեմ, քանի որ անհնար է ընդունել բոլոր փախստականներին։