Նյու Յորքում կայացել է Սփիլբերգի «շպիոնական» ֆիլմի պրեմիերան

Նյու Յորքում կայացել է Սփիլբերգի «շպիոնական» ֆիլմի պրեմիերան

Նյու Յորքի 53-րդ կինոփառատոնի շրջնակներում կայացել է հոլիվույան անվանի կինոռեժիսոր, քառակի օսկարակիր Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական պատմական փաստերի վրա: Ֆիլմը պատմում է բրուքլինյան փաստաբան Ջեյմս Դոնովանի մասին, ում երկրի իխանությունները հանձնարարում են պայմանավորվել ԽՍՀՄ հետ՝ ամերիկացի օդաչու Ֆրենսիս Փաուերսին ազատելու հարցում: Բանակցությունների ընթացքում Դոնովանից պահանջվում էր հասնել ամերիկյան օդաչուին խորհրդային հետախույզ-անլեգալ Ռուդոլֆ Աբելի հետ փոխանակմանը:
Դոնովանի դերում նկարահանվել է Սփիլբերգի սիրելին դարձած ու նրա վերջին գրեթե բոլոր ֆիլմերում նկարահանված Թոմ Հենքսը:
Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1957-ին, երբ Աբելը ձերբակալվել էր ԿՀՎ գործակալների կողմից: Նրա դատապաշտպանը Հենքսի նորելուկ հերոսն է, ով ձեռնամուխ է լինում գործին, չնայած բազմաթիվ խոչնդոտներին:
Խորհրդային հետախույզ-անլեգալ Ռուդոլֆ Աբելն ԱՄՆ-ում աշխատել է 1948-ից: 1957-ին նա ձերբակալվել է, սակայն երեք տարի անց նրան փոխանակել են ԽՍՀՄ-ում ձերբակալված՝ ամերիկյան U-2 հետախուզական ինքնաթիռի օդաչու Հարի Փաուերսի և ամերիկացի ուսանող-տնտեսագետ Ֆրեդերիկ Պրայորի հետ:
Այս պատմական իրադարձությունների մի մասը պատկերված է խորհրդային «Մեռյալ սեզոն» ֆիլմում, իսկ անձամբ Աբելը ֆիլմի պաշտոնական խորհրդատուն էր:



Ֆիլմի թրեյլերը՝ այստեղ http://lenta.ru/news/2015/10/06/spyberg/