Կրեատիվ վիճակ՝ Քոչարյանի հե՞տ, թե՞ Քոչարյանի տակ

Կրեատիվ վիճակ՝ Քոչարյանի հե՞տ, թե՞ Քոչարյանի տակ

ՀՀ Երկրորդ նախագահի այսօրվա ելույթը մե լույս մե արև է բացել ամեն ինչ տեսած, ամեն ինչից հոտ քաշած լրատվական կայքերի վրա, որ էլ չասելու: Կարդում ես նրանց հրապարակումներն ու մտածում՝ վսյո, Քոչարյանը վերադարձել է:



Ասենք՝ վերադարձել է: Դո՞ւք ինչու եք այդպես ուրախացել: Դուք, որ ձեզ փող տվող ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքներից ոգևորված՝ պառկեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի տակ և լիուլի հակաքոչարյանական հոդվածներ թխեցիք ու հիմա, երբ Քոչարյանը վերադարձել է, հայտնվել եք էն բանի մեջ:



Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր կուսական անկողնում Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի համատեղ ներկայությունը:



Դե լավ, լավ, ոչ շփոթվեք, ոչ էլ կարմրեք: Պատահում է: Հիշո՞ւմ եք հայտնի ֆրազը՝ «Не виноватая я, он сам пришел»: Արդարացումը միշտ էլ մոտերքում է: Հիմա արդեն կարող եք թե հաճույք ստանալ, թե կույս չմնալ:



Էդիկ Անդրեասյան