Թուրք-սիրիական սահմանի մոտ ռուսական ինքնաթիռների հայտնվելը չի ազդի «Թուրքական հոսք»-ի շինարարության վրա. Դմիտրի Պեսկով

Թուրք-սիրիական սահմանի մոտ ռուսական ինքնաթիռների հայտնվելը չի ազդի «Թուրքական հոսք»-ի շինարարության վրա. Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններին բացատրվել է այդ երկրի սահմաններին մոտ ռուսական օդուժի ինքնաթիռների առկայության պատճառները:



Նրա տեղեկացմամբ՝ Կրեմլում կարծում են, որ այդ մջադեպերը չեն անդրադառնա «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության ծրագրերի վրա:



«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները շատ խոր արմատներ ունեն, դրանք իրենց էությամբ բազմաձևաչափ են, առևտրատնտեսական բազան և ներդրումային համագործակցությունը՝ ամուր, և մենք հույս ունենք, որ նման միջադեպերը, որոնց առնչությամբ Ռուսաստանը ներկայացրել է բոլոր բացատրությունները, բացասաբար կանդրադառնան երկու երկրների հարաբերությունների վրա»,- Պեսկովի խոսքերն է մեջբերել РИА Новости-ն:



Հետաքրքիր է, որ Պեսկովի հայտարարությունից հետո «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է «Թուրքաան հոսք»-ի հզորությունը կիսով չափ նվազեցնելու մասին: «Մեզ համար առաջնահերթություն է «Հյուսիսային հոսքի» նոր նոր ճյուղերի շինարարության ուղղությամբ տարվող բանակցությունները»,- ասել է Միլլերը: