ՕԵԿ-ը պատրաստվում է «զավթել» խորհրդարանը

ՕԵԿ-ը պատրաստվում է «զավթել» խորհրդարանը

Դաշնակության նման ՕԵԿ-ն էլ, պարզվում է, Սահմանադրության փոփոխությունից հետո խորհրդարանում «լրջագույն ներկայացվածություն» ունենալու հույսեր է փայփայում, ավելին՝ վստահություն ունի նույնիսկ այդ հարցում։



«Այո, մենք ունենք նման վստահություն, հաջորդ խորհրդարանում լրջագոյն հերկայացվածություն ունենալու համար, ու նաև այն տեսանկյունից, որ այսօր ձևավերվել է «Հայկական վերածնունդ» միավորումը։ Մենք ունենք այդ վստահությունը, այսօր աշխատում ենք այդ ուղղղութամբ և մշտապես աշխատել ենք»-ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։



Hraparak.am-ի հարցին՝ ընդդիմադիրներով որ այդքան մեծ ներկայացվածություն ունենան հաջորդ խորհդրարանում, ՀՀԿ-ին ի՞նչ են թողնելու, Մհեր Շահգելդյանն ասաց․ «Գիտե՞ք, Հանրապետականի խնդիրները թող իրենք պարզեն, մնացածը վերջիվերջո ընտրում է ժողովուրդը, այնօես որ, դա միանշանակ է։ Այստեղ երբեմն խոսում են առաջին, երկրորդ տեղերի մասին, մենք վստահ ենք, որ ունենալու ենք լուրջ և մեծ ներկայացվածություն խորհրդարանում»։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ