«Սառույցի արքաները» շոուն Հայաստանում

«Սառույցի արքաները» շոուն Հայաստանում

2015 թվականի նոյեմբերի 20-ին գեղասահքի սիրահարները կարող են դիտել «ՍԱՌՈՒՅՑԻ ԱՐՔԱՆԵՐԸ» շոու ներակայացումը Մարզահամերգային համալիրում, սկիզբը ժամը` 19.00-ին, տոմսերի վաճառքն իրականացվում է օգոստոսի 10-ից: Առաջին անգամ Հայաստանում «Սառույցի արքաները»` թիվ 1 համաշխարհային սառցե շոուն:



«Սառույցի արքաները» աննախադեպ շոու է՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Նախագիծը միավորել է տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պորֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ են ձեռք բերել: Շոուի գլխավոր ներշնչողի՝ Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել են սպորտսմենների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը: Պլյուշչենկոն հրավիրել է լավագույններից լավագույններին, սառցե աշխարհի իր ընկերներին և գործընկերներին: Օլիմպիական չեմպիոնների դասական կատարումների և էքստրեմալ գեղասահորդների անսովոր կատարումների բնահատուկ համադրումը, անկասկած, կհետաքրքրեն ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի երկրպագուներին, այնպես էլ՝ վտանգավոր հնարքների, տեսարժանության և նոր տպավորությունների սիրահարներին: Ներկաները ականատես կլինեն համաշխարհային սառցե շոուների հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանի կողմից հատուկ հայ հանդիսատեսի  համար ստեղծված ներկայացմանը: Հանդիսատեսը սրտի թրթիռով կհետևի սառցե ակրոբատների խելահեղ և ապշեցուցիչ ցատկերին, սառցե բեմի վերևում կատարվող ֆանտաստիկ թռիչքներին, ձեռնածուի տպավորիչ հնարքներին և սառույցի վրա իսկական կրակի հետ տեղի ունեցող պայքարին:«Սառույցի արքաները» շլացուցիչ շոուն անմոռանալի տպավորություններ կթողնի գեղասահքի սիրահարների շրջանում:Հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլոք: