Լրագրային շանսոն՝. «Ոչ» +

Լրագրային շանսոն՝. «Ոչ» +

Ոչ+Ոչ=Այո



ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն որոշել են միասնական շտաբ բացել և միասին «ոչ» ասել սահմանադրական բարեփոխումներին: Նման դեպքերում ժողովուրդն ասում է՝ երկու «ոչ»-ը մի «այո» է:



Փրկիչանոց



Որպեսզի քչություն չանի, կգործի նաև «Ոչ»-ի երկրորդ միասնական շտաբը, որտեղ կհավաքվեն նրանք, ովքեր, փրկիչ լինելով, չեն կարող ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի հետ ասել «ոչ»: Այս շտաբը աչքի է ընկնում ներքին ժողովրդավարության ակնհայտ ավելցուկով: Հայրիկյանն, օրնակ, նախընտրել է դիտորդի կարգավիճակը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, եթե իր ներկայության խիստ անհրաժեշտություն կա, սկայպով է մասնակցում նիստերին: 



Ի՞նչ իմանաս



Հովիկ Աբրահամյանը ոչ հերքել, ոչ հաստատել է շրջանառվող լուրերը, թե հիմա էլ աչք ունի Տիգրան Սարգսյանի նոր՝ ԵՏՄ վարչապետի պաշտոնի վրա:



Արա Աբրահամյանը «Կովկասի գերուհին» ֆիլմի Սախովի դերում



-Ես ոչինչ չարեցի, ազնիվ խոսք, պարզապես հայտարարեցի, որ ուզում եմ կուսակցություն բացել...



Դարձ



Տեսնելով Արա Աբրահամյանի խայտառակ դարձը՝ հայաստանցիները հնարավոր է պահանջեն Քոչարյանի վերադարձը:



Նոր սեպտեմբերի 3 է պետք



Հիմա, երբ ԵՏՄ-ում վարչապետ է դառնում Տիգրան Սարգսյանը, Հայաստանն իր վեկտորը պետք է միանշանակ թեքի դեպի ԵՄ: