Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել

Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր համաձայն որի` Քայլար Միքայելյանը նշանակվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ: Այս մասին հաղորդում է ԱՀ նախագահի կայքը:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լիանա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։