Իրանի նախագահը Ամերիկային հերթական «դեղին քարտն» է ցույց տալիս

Իրանի նախագահը Ամերիկային հերթական «դեղին քարտն» է ցույց տալիս

Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե, ԱՄՆ և Իրանի միջև տասնամյակների ընթացքում գոյություն ունեցող թշնամանքը, քաղաքական տարաձայնություններն ու անվստահությունը, չնայած վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին, մոտ ժամանակներում չեն վերանա: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Ըստ Ռուհանիի, ԱՄՆ-ը նախկինում բազմաթիվ սխալներ է թույլ տվել Իրանի հանդեպ և այժմ պետք է դրանք ուղղի:
Նա հիշեցրել է, որ երբ 1978-ին ժողովուրդն ընբոստացավ Մոհամադ Ռեզա Փեհլեվի շահի դեմ, ԱՄՆ-ը համառորեն և մինչև վերջին պահը աջակցում էր միապետին: Իրաքի հետ հետագա ութամյա պատերազմի ընթացքում էլ ամերիկացինեն աջակցում էին հարևան երկրի նախագահ Սադամ Հուսեյնին:
«Մեր ժողովուրդը հարգում է ամերիկյան ժողովրդին: Մենք չենք փնտրում պատերազմ որևէ երկրի հետ: Սակայն դրա հետ մեկտեղ, ԱՄՆ վարած քաղաքականությունն ուղղված է եղել իրանյան ժողովրդի ազգային շահերի դեմ: Հասկանալի է, որ իրանցիները հիվանդագին կարձագանքեն այդ հարցին ու նաև չեն կարող մոռանալ այդ բաները: Մենք չենք կարող մոռանալ անցյալը, սակայն միևնույն ժամանակ էլ մեր հայացքները պետք է ուղղված լինեն ապագային», - ասել է Ռուհանին: