Շատ հետաքրքիր այց Հայաստան

Շատ հետաքրքիր այց Հայաստան

Նախօրեին Հայաստան է ժամանել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը` բավական հետաքրքիր առաքելությամբ: Մարտին Մոսկվայում տեղի է ունենալու մրցաշար, որն էլ որոշելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի մրցակցին` աշխարհի նոր չեմպիոնին: Մրցաշարի մասնակից յոթ ուժեղագույններն արդեն իսկ որոշված են եղել, նրանց թվում` Անանդը, Նակամուրան…, սակայն չկար Լեւոն Արոնյանը` վերջին շրջանում փոքր-ինչ թույլ դիրքերի պատճառով: Ութերորդ մրցակցի որոշման առաքելությունը ՖԻԴԵ-ինն էր. Իլյումժինովի այս այցի ընթացքում հաճելին համակցվել է օգտակարի հետ` հայոց «մեծ շախմատիստ» Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով: Ութերորդ հավակնորդը դարձել է Արոնյանը, իսկ մոսկովյան մրցաշարի գլխավոր հովանավորն է դարձել «Տաշիր գրուպը»: Մնում է հիշեցնել, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը տեղի կունենա եկող տարի` հոկտեմբերին. ըստ Կիրսան Իլյումժինովի, ամենայն հավանականությամբ` Միացյալ Նահանգներում: