Օբաման հավանություն է տվել ռուսաստանյան ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության վարկածին

Օբաման հավանություն է տվել ռուսաստանյան ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության վարկածին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել Սինայի թերակղզում կործանված ռուսաստանյան А321 ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության վարկածին: Այս մասին տեղեկացնում է «lenta.ru»-ն:
«Ես կարծում եմ, որ կա մեծ հավանականություն այն բանի, որ ինքնաթիռում ռումբ է եղել», - ասել է ամերիկյան ղեկավարը:



Օբաման նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում ահաբեկչության վարկածին և պատրաստվում է սեփական հետաքննությունը վարել: Նա համոզված է,որ հետախուզությունը «ճշտորեն կբացահայտի, թե ինչ է տեղի ունեցել»:



Հետախուզության տվալներին է հղում անում նաև ԱՄՆ ադմինիստրացիայի պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: «Մենք բավարար տեղեկություններ ունենք, որպեսզի չբացառենք ահաբեկչական միջամտության վարկածը», - ասել է նա:



Իր հերթին ԱՄՆ Պետդեպը բավական զգույշ դիրքորոշում է արտահայտել Սինայի երկնքում կատարվածի վերաբերյալ: «Մենք չենք անում սեփական եզրահանգումներ աղետի պատճառների վերաբերյալ: Ես չեմ կարող հետաքննության առջևից գնալ», - նոյեմբերի 5-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Ջոն Քիրբին: