Ղազախստանը և Ֆրանսիան կզարգացնեն տիեզերական ոլորտում համագործակցությունը

Ղազախստանը և Ֆրանսիան կզարգացնեն տիեզերական ոլորտում համագործակցությունը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ նոյեմբերի 5-ին Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել են համաձայնագրեր՝ տիեզերական ոլորտում համագործակցության, ինչպես նաև «Expo-2017»-ին Ֆրանսիայի մասնակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «gazeta.ru»-ն:



Ղազախստանի և Ֆրանսիայի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը և Ֆրանսուա Օլանդը ընդունել են համատեղ դեկլարացիա և պայմանավորվել են Աստանայում կայանալիք «Expo-2017»-ին Ֆրանսիայի մասնակցության վերաբերյալ:
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրները ընդունել են դեկլարացիա՝ Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարարությանը կից աէրոտիեզերական կոմիտեի և Ֆրանսիայի տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի միջև տիեզերական ոլորտում համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ: