«Բատկան» հինգերորդ անգամ ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը

«Բատկան» հինգերորդ անգամ ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը

Հոկտեմբերի 11-ին կայացած նախագահական ընտրություններում ձայների 83.5 տոկոսով հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ նոյեմբերի 6-ին 5-րդ ժամկետում պաշտոնապես ստանձնեց պետության ղեկավարի լիազորությունները։
Երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Մինսկի Անկախության պալատում ՝ ավելի քան 1000 հրավիրված հյուրերի ներկայությամբ։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում իշխանության ղեկին է եկել 1994 թվականից, հաղթել է դրան հաջորդած բոլոր նախագահական ընտրություններում, ուստիև դեռևս երկրի առաջին և միակ նախագահն է։