Աժ արտահերթ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

Աժ արտահերթ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

Ազգային ժողովում այսօր՝  նոյեմբերի 10-ին, մեկնարկել է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը:



Նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցեց Մոսկվա-Երեւան վթարի և Հարավայի Սուդանում կործանված ինքնաթիռի հետևանքով զոհված հայրենակիցների հարազատներին: Այնուհետեւ Գալուստ Սահակյանը շնորհավորեց երիտասարդներին՝ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ



ԱԺ արտահերթ նիստի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, այսօր քննարկվելու է  նաեւ այն օրենսդրական փաթեթը, որով փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում:



Նշենք, որ այս փոփոխությունները ուժի մեջ մտցնելուց հետո ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան քվեարկել նույնականացման քարտերով: Ներկայումս միայն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների թիվը երկու հարյուր հազարից մի փոքր պակաս է, սակայն մինչեւ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նրանց թիվը շատ ավելի մեծ կլինի: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նույնականացման քարտերով քվեարկող մի քանի հազար ընտրողների միջոցով ՀՀ իշխանությունները կարող են կրկնակի քվեարկություն կազմակերպելով՝ իրենց ցանկալի արդյունքը ստանալ:



Նիստին ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ