Թունիսում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թունիսում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թունիսի իշխանությունները հայտարարել են երկրում խոշոր ահաբեկչության կանխվելու փաստի մասին: Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Ահաբեկչության նախապատրաստելու մեջ կասկածանքով ձերբակալվել է 17 մարդ:
«Մենք ձախողել ենք զանգվածային ահաբեկչություն իրականացնելու պլանները, որը ահաբեկիչները պլանավորում էին իրականացնել այս ամսվա ընթացքում, որպեսզի երկրում քաոս ստեղծեն: Այդ ակտի նպատակը դառնալու էին ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտները, հյուրանոցները, ոստիկանական բաժանմունքներն ու քաղաական գործիչները», - հայտարարել է Թունիսի հանրապետության ՆԳՆ ղեկավար Ռաֆիկ Չելլին: Նրա խոսքերով, գրոհայինները նախապատրաստվել էին Լիբիայում և Սիրիայում և սպասում էին հրամանի, որ սկսեն գրոհը: