Գաղտնի ամուսնանալն ու նշանվելը դարձել է շոու գովազդի ձև …

Գաղտնի ամուսնանալն ու նշանվելը դարձել է շոու գովազդի ձև  …

Լրացուցիչ խորհրդավորություն տալու փափագով վերջերս ճանաչվածներից շատերը ամուսնանում ու գաղտնի են պահում, թե ում հետ են ամուսնացել: Թվում է, թե դրանով զերծ են պահում իրենց հանրության քննարկումից, բայց հակառակը կասեի՝ հենց դրանով էլ դառնում են հանրության քննարկման առարկա:



Ու մինչ ինչ- ինչ նկարներից, խոսակցություններից ելնելով պեղում են, թե ով է օբյեկտը, բնական է, փնտրտուքը, խոսակցությունը նրանց մասով պահպանվում ու երկարաձգվում է:



Կարծում եմ դա էլ գովազդի, իրենց անձը խորհրդավորության շղարշով վարագուրելու, հետաքրքրություն առաջացնելու մի ձև է:



Այդ ձևն ընտրեց նաև Ավետ Բարսեղյանը՝ գաղտնի պահելով իր նշանադրությունը: Թող որ նրանք երջանիկ լինեն ու գաղտնի պահեն իրենց երջանկությունը, բայց որ դա ևս շոու գովազդի մի մաս է, չեմ կասկածում:



Հանրության ուշադրությունը գրավելու մի ձև:



Հասմիկ Բաբաջանյան