ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողը ինքնասպանություն է գործել. Պատճառը պարտքե՞րն էին

ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողը ինքնասպանություն է գործել. Պատճառը պարտքե՞րն էին

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզում նոյեմբերի 19-ին իր տանը կից ավտոտնակի առաստաղից էլ.մալուխով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայող Վոլոդյա Հ.-ն: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:



Գուսանագյուղ համայնքի ղեկավար Վասակ Ղազարյանը Hraparak.am-ին հայտնեց, որ Վոլոդյան ապրում էր հոր, մոր եւ եղբոր հետ: Վերջերս էր ամուսնացել, սպասում էր առաջնեկին: Համայնքապետի խոսքով՝ 15 տարուց ավել է` ծառայում էր ռուսական զորամասում, հավասարակշված եւ լուրջ անձնավորություն էր: «Ասում են, որ ինքնասպանության պատճառը կուտակած պարտքերն են, իրականում, այո, նա շատ պարտք ուներ»,-ասաց գյուղապետը:



Արևիկ Հակոբյան, Գյումրի