Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-27-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Սանկտ Պետերբուրգում հայկական պատվիրակությունը կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների
միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի և 43-րդ լիագումար նիստերի,
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի 8-րդ լիագումար նիստերի, ինչպես նաև
ՀԱՊԿ ԽՎ-ին առընթեր փորձագիտախորհրդատվական և տեղեկատվական-վերլուծական,
իրավական կենտրոնների նիստերի աշխատանքներին։