Փարիզյան ահաբեկչությունները խորացրել են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու ցանկությունը. հարցում

Փարիզյան ահաբեկչությունները խորացրել են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու ցանկությունը. հարցում

ORB ընկերության կողմից իրականացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին՝ հարցման մասնակիցների 52 տոկոսը, Փարիզի ահաբեկչությունների ֆոնին հանդես է եկել հօգուտ Եվրամիության կազմից երկրի դուրս գալու: Այս մասին հաղորդում է RIA-Novoti-ն՝ հղում անելով բրիտանական Independent-ին: ի
Բրիտանական պարբերականը նշում է, որ օրերս երկրում հարցման է ենթարկվել 2 հազար մարդ: Հարցման մասնակիցների մոտ 52 տոկոսը կողմ է ԵՄ-ից դուրս գալուն, 48 տոկոսը՝ դեմ:
«Հասարակական կարծիքի փոփոխությունը Փարիզի հարձակումներից հետո կդիտարկվի փախստականների հետ կապված իրավիճակի նկատմամբ անհանգստության արտացոլում»,- գրել է պարբերականը: