Су-24 ռմբակոծիչի միջադեպն անհանգստացրելէ ՄԱԿ-ին

Су-24 ռմբակոծիչի միջադեպն անհանգստացրելէ ՄԱԿ-ին


Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի բաժանմունքային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆաուզին ճեպազրույցում հայտարարել է, որ ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը կարող է բարդացնել իրավիճակը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի գործում։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։



Ֆաուզին հիշեցրել է, որ ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել ահաբեկչության դեմ պայքարում, սակայն նման պայքարը պետք է իրականացվի՝ համապատասխան բոլոր մարդկային նորմերի և հիմնվի օրենքի ու մարդու իրավունքների պաշտպանության վրա։