Բելգիայի թագավորն ահաբեկչությունները կանխելու քայլեր է ձեռնարկում

Բելգիայի թագավորն ահաբեկչությունները կանխելու քայլեր է ձեռնարկում

Բելգիայի թագավոր Ֆիլիպը հեռախոսազրույց է ունեցել Մարոկկոյի միապետ Մոհամմադ VI-ի հետ, ում փոխանցել է Բելգիայի իշխանությունների օգնության խնդրանքը։ Խնդրվում է Մարոկկոյի հատուկառայություններին՝ օգնություն ցուցաբերել Փարիզի ահաբեկչությունների մասնակից անձանց հետախուզման գործում։ Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:
Մինչ այդ Մարոկկոյի մասնագետներն օգնել էին ֆրանսիացի գործընկերներին՝ դուրս գալ ահաբեկչական խմբի հետքի վրա, որի անդամները կազմակերպել և ահաբեկչություններ էին իրականացրել Ֆրանսիայի մայրաքաղաքում։
Նշվում է, որ երկու երկրների հատուկ ծառայությունների միջև առաջին կապերը արդեն կայացել են։