«Ատկատ» միշտ կարելի է ամեն տեղ ենթադրել. Գագիկ Խաչատրյան

«Ատկատ» միշտ կարելի է ամեն տեղ ենթադրել. Գագիկ Խաչատրյան

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցինք` հաճա՞խ է պատահում կառավարության պրակտիկայում, որ «առաջնորդվում» են «հայի հետին խելքով»: Ասել է թե` միջոցառումը, գործընթացն ընթանում-ավարտվում է, նոր ֆինանսավորվում է՝ ինչպես եղավ Ջերմուկի գյուղատնտեսական հարցերով ֆորումի դեպքում, որն իր մասնակցությամբ «զարդարել» էր նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ֆինանսավորման համար ներկայացվում է համապատասխան ծախսերի նախահաշիվ: Ֆորումից հետո են ըստ ամենայնի նախահաշիվը ներկայացրել, ըստ այդմ էլ ֆինանսավորվել է համաժողովից հետո»: Դա խախտում չէ՞: «Ո՛չ»: Իսկ չի՞ կարող լրիվ այլ ծախսեր արված լինեն, եւ բոլորովին այլ` ոչ «իրատեսական» նախահաշիվ ներկայացված լինի: «Դա այլ խնդիր է. դրա համար գոյություն ունի ծախսերի հսկման ֆինանսական վարչություն եւ այլ կազմակերպություններ, որոնք հսկում են այդ ծախսերը»: «Ատկատի» հարց-հանգամանք չի՞ առաջանում էդպես` «հետ ու առաջ տալու» դեպքում: «Ատկատ» միշտ կարելի է ամեն տեղ ենթադրել, սակայն իրականության մեջ պետք է համոզվել եւ ապացուցել` կա՞ այն, թե՞ չկա»: