Բայդենը դատապարտել է ուկրաինական խորհրդարանում Յացեյուկի վրա հարձակումը

Բայդենը դատապարտել է ուկրաինական խորհրդարանում Յացեյուկի վրա հարձակումը

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը դատապարտել է Գերագույն Ռադայում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթը խորհրդարանականների կողմից կոպտորեն ընդհատելու փորձը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:
«Փոխնախագահը դատապարտել է Գերագույն Ռադայում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ տեղի ունեցած միջադեպը , կոչ անելով օրենսդիրներին վերջ դնել տրոհում առաջացնող հռտորաբանությանը, որը խանգարում է այսօր ուկրաինացի ժողովրդին այդքան անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը», - ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: