Մադուրոն երկրում քաղաքական բախումներ է կանխատեսում

Մադուրոն երկրում քաղաքական բախումներ է կանխատեսում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախազգուշացրել է երկրում քաղաքական բախումների մասին, որոնք կարող են տեղի ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սոցիալիստական կուսակցության պարտությունից հետո: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:



Նման հայտարարությամբ նա հանդես է եկել դեկտեմբերի 12-ին՝ ելույթ ունենալով զինվորականության առջև: Մադուրոյի խոսքերով, բանակը պետք է պատրաստ լինի պայքարի, քանի որ Վենեսուելայում քաղաքական իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ: Նա նշել է, որ ընտրություններից հետո ինքը հրահանգ էր տվել կարգուկանոնը պահպանող զինվորականներին վերադառնալ զորանոցներ: