Հնդկաստանի ազգային գվարդիայի մարտիկները ոչնչացրել են ՌՕՈւ ռազմաբազան գրոհած ահաբեկիչներին

Հնդկաստանի ազգային գվարդիայի մարտիկները ոչնչացրել են ՌՕՈւ ռազմաբազան գրոհած ահաբեկիչներին

Հնդկաստանի ազգային գվարդիայի մարտիկները ոչնչացրել են Փենջաբ նահանգի ՌՕՈւ ռազմաբազան Պակիստանի սահմանից գրոհած ահաբեկիչների խումբը: Ինչպես հայտնում է Indian Express-ը բոլոր 4 գրոհայիններն էլ ոչնչացված են: Գործոության ընթացքում հնդիկ զինծառայողները երկու զոհ են տվել:



Times of India-ն այլ տվյալներ է հաղորդել զինվորականների կորստի մասին: Ըստ պարբերականի՝ Ազգային գվարդիան ունի 2 սպանված և 6 վիրավոր:



Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ մի քանի լավ զինված տղամարդիկ՝ տարբեր գնահատականներով՝ 4-5 մարդ, ներթափանցել են բազայի տարածք և կրակ բացել: Ահաբեկիչները փորձել են վնասել կայանած կործանիչներն ու սարքավորումները, սակայն պատասխան կրակով հնդիկ զինվորականները կարողացել են անկյուն մղել և ոչնչացնել նրանց:



France-Presse գործակալությունը հաղորդել է, որ գրոհայինները, ամենայն հավանականությամբ, եղել են «Ջայշ է Մուհամմադ» ահաբեկչական խմբավորման անդամներ: