Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել արաբական աշխարհում

Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել արաբական աշխարհում

Շվեդիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ մտադիր է կարիերան շարունակել Քաթարում: Այդ մասին տեղեկացնում է Goal.com-ը:



«Ներկա պահին դժվար իրավիճակում եմ հայտնվել: Հիմա ես կենտրոնացված եմ ՊՍԺ-ի հանդիպումների վրա: Դեռ 6 ամիս կա, և ես ցանկանում եմ օգնել թիմին: Սակայն դրա հետ մեկտեղ, պայմանագրիս ժամկետն ավարտվում է, և, ամենայն հավանականությամբ, պետք է նոր որոշումներ կայացնեմ: Հնարավոր տարբերակներից մեկը Քաթարում կարիերաս շարունակելն է»,- հայտարարել է Իբրահիմովիչը: