Գերմանիայում բացվեց առաջին հեծանվային ավտոբանը

Գերմանիայում բացվեց առաջին հեծանվային ավտոբանը

Գերմանիայի կառավարությունը ձեռնմուխ է եղել յուրաքանչյուր հեծանվորդի երազանքի իրականացմանը՝ բացելով հեծանվային մայրուղու առաջին 5-կիլոմետրանոց հատվածը: Այդ մասին հաղորդում է euromag.ru-ն:



Մայրուղու լրիվ երկարությունը կկազմի 100 կմ: Գերմանիան ողջ աշխարհում հայտնի է իր ավտոբաներով՝ արագընթաց ավտոմայրուղիներով, որոնց ընդհանուր երկարությունը հասնում է 12 000 կմ-ի:



Առաջին հեծանվային մայրուղին կկապի երկրի արևմտյան 10 քաղաքներ, ներառյալ Դյույսբուրգը, Բոհումը և Համմը: