Դեռ ինչեր են լինելու...

Դեռ ինչեր են լինելու...

Մեր տեղեկություններով` Վարդան Օսկանյանի աշխուժացումից հետո առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտում նոր ակտիվացումների, ամուսնությունների ու ապահարզանների պակաս չի լինի: Լավատեղյակները չեն բացառում, որ մարտ ամսին, ինչպես եւ խոստացել է, Արա Աբրահամյանը եւս հայտարարի կուսակցություն ստեղծելու մասին: «Բանն այն է, որ եթե Օսկանյանը ծածկի արեւմտյան դաշտը, ապա Արայով կծածկվի ռուսական վեկտորը, իսկ առայժմ սպասեք Գուրգեն Արսենյանի կուսակցության ակտիվացմանը` ոչ միայն ԲՀԿ-ից դուրս եկածների մասով, այլեւ մի շարք այլ գործիչների ներգրավմամբ»,- տեղեկացրեց իշխանական մեր աղբյուրը: