Սերժ Սարգսյանի ծրագրի իրականացնողը

Սերժ Սարգսյանի ծրագրի իրականացնողը

ԱԺ նախագահի պաշտոնակատար, ԱԺ ապագա նախագահից «հինգ րոպե պակաս» Էդուարդ Շարմազանովին հարցրինք` ինչպիսի՞ն է ՀՅԴ-ի հետ «ամուսնացյալ» եւ «մեղրամսի» մեջ գտնվող ՀՀԿ-ի զգացողությունը Վարդան Օսկանյանի` կուսակցություն ստեղծելու հայտարարության առնչությամբ: «ՀՀԿ-ում նման հարցեր մենք չենք քննարկում. Օսկանյանի իրավունքն է` ստեղծել-չստեղծել կուսակցություն, մնալ-չմնալ քաղաքականությունում. նախընտրական փուլ ենք թեւակոխում, նման հայտարարություններ դեռ շատ կլսենք թե քաղաքական ուժերից, թե անհատներից»: Ի դեպ, Օսկանյանը փաստացի չի բացառել նաեւ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է եւ վերադառնալ քաղաքականություն. իրենք բաց դաշինք են լինելու. «Մեզ հետ այդ հարցը նույնպես որեւէ կապ չունի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում եւ պաշտոնաթող նախագահը, իրավունք ունի մասնակցելու կամ չմասնակցելու քաղաքական գործընթացներին. մենք ունենք մեր օրակարգը եւ շարունակում ենք իրականացնել նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի ծրագիրը»: