Հիմա սպասե՞նք Քոչարյանին, թե՝ չսպասենք

Հիմա  սպասե՞նք Քոչարյանին, թե՝ չսպասենք

 



Արա Աբրահամյանը պիտի գար ու… չկա:



Ասում են, որ եղանակային պայմանները հարմար չեն ու ամռանն է գալու՝ բերք ու բարիքի հետ:



Ինչպես միշտ, հանրությանը սպասման մեջ է:



Բայց մինչ ամառվա տապը՝ չշրջանցենք գարնան զարթոնքը: Առաջին ձնծաղիկի պես ձյունի տակից ելնում է ձնծաղիկը:



Հիմա էլ ասում են՝ Օսկանյանն է գալիս: Բացեք դռները: Գարնան ավետում: Հետն էլ մանուշակ է բերում:



Ձնծաղիկ ու մանուշակ: Օսկանյան ու Քոչարյան: Քաղաքական դաշտի մի մասը դա զարթոնք է համարում, մյուս մասը՝



ուուու՜, ձմեռը երկարում է…



Լրագրողները հարցնում են Քոչարյանի գրասենյակի տնօրենին, որ ծիծեռային ճռվողյունով հաստատի՝ Երկրորդ նախագահը գալի՜ս է:



Իսկ նա հուսախաբ է անում.



«Գիտեք, այնքան անհեթեթություններ կան, եթե բոլորը մեկնաբանեմ...»:



Անհեթեթություն:



Հիմա չգիտենք՝ սպասե՞նք Քոչարյանին, թե չսպասե՞նք:



Անհեթեթությու՞ն է Քոչարյանին սպասելը:



Գոնե Օսկանայանը գա՝ «հանց մի ծաղկով գարուն»:



Գոնե:



Չլինի այնպես, որ գլուխը հանի, մի պահ բարևի ու «անցնի- գնա»:



Ա՜յ դա կլինի իսկական անհեթեթություն:



Հասմիկ Բաբաջանյան