Արցախը անցել է իր առօրյա կյանքին. ԼՂՀ փոխվարչապետ

Արցախը անցել է իր առօրյա կյանքին. ԼՂՀ փոխվարչապետ

Այս օրերին մենք Արցախում հանդիպեցինք տարբեր նախաձեռնությունների, կամավորական ջոկատների, աշխարհազորայինների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքական և հասարակական դեմքերի, որոնց ի սրտե պետք է հայտնեմ շնորհակալությունս Արցախով ապրելու համար: Միևնույն ժամանակ, ի լուր բոլորի, ուզում եմ տեղեկացնել, որ Արցախը անցել է իր առօրյա կյանքին, որ արցախցին ապրում ու գործում այնպես, ինչ մինչ ապրիլմեկյան իրադարձություններն էր։ Այո, հարկավոր են օգնություններ՝ բանակի համար սպառազինությունների ձեռք բերման, վնասված բնակավայրերի բարեկարգման համար: Բայց վստահ եղեք՝ հայոց բանակը իր տեղում է և մարտունակ, ու մենք արդեն կարող ենք մեր դիրքերն ու զորամասերը ամբողջությամբ հանձնել մեր զինվորներին: Քաղաքացիական կյանքում անելիքները ևս շատ են, իսկ հասարակության մեջ հանգստությունը ապահովելու համար մենք պիտի ապահովենք յուրաքանչյուր կամավորականի տունդարձի ճանապարհը:



Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ապա հետգրությամբ հավելել, որ մոտ օրերս հրապարակային կխոսի Զինված ուժերի մարտունակության վրա բացասական ազդեցություն ունեցող մի կարևոր գործոնի մասին