Ջահերով երթ` Հրազդանում (տեսանյութ)

Ջահերով երթ` Հրազդանում (տեսանյութ)

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Հրազդանի «Աբո Ալավերդյան» խումբը, Հրազդանի «Արամազդ» երիտասարդական կենտրոնի հետ համատեղ ապրիլի 23-ին Հրազդանում կազմակերպել էր ջահերով ավանդական երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Մասնակիցները այրեցին Թուրքիայի դրոշը, այնուհետեւ Հրազդանի Սահմանադրության հրապարակից  Վանատուրի Սբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Համազասպ Գրիգորյանի առաջնորդությամբ մեկնարկեց երթը դեպի քաղաքի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։



Երիտասարդները մեկ անգամ ևս փաստեցին, որ սա ոչ թե սգո թափոր է, այլ սգավորից պահանջատերի հոգեփոխված հայ երիտասարդություն, ով տերն է և իրավահաջորդը մեր պապերի խախտված իրավունքների:



Մասնակիցները պահանջում էին օրակարգային հարցերի շուրջ համազգային համախմբում, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններից՝ համապատասխան իրավական վերաբերմունք 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանության նկատմամբ:



Նելլի Կարապետյան