Ջահերով երթը` ֆոտոշարքով

Ջահերով երթը` ֆոտոշարքով

Ամեն տարվա պես, այս տարի եւս` ապրիլի 23-ին, ջահերով և մոմերով բազմաթիվ քաղաքացիներ ուղևորվեցին Ծիծեռնակաբերդ` Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին հարգելու: Երթին մասնակցում էին բազմահազար մարդիկ՝ եկած աշխարհի տարբեր ծայրերից։ Ազատության հրապարակի բեմահարթակում, ինչպես ամեն տարի, այս տարի ևս այրվեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները։



Այնուհետև ջահակիրները՝ Արարատյան Հայրապետական թեմի անդամների ուղեկցությամբ, ուղևորվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ անցնելով Մաշտոցի, Բաղրամյան, Օրբելի, Կիևյան փողոցներով։ Երթի ընթացքում մասնակիցները երգում էին ազգային-ազգագրական երգեր։ Իսկ արդեն Ծիծեռնակաբերդում մարդիկ մոտենում էին և ծաղիկներ դնում։