Բաքուն երբեք չի հաշտվի այս իրավիճակի հետ. Իլհամ Ալիեւ

Բաքուն երբեք չի հաշտվի այս իրավիճակի հետ. Իլհամ Ալիեւ

Ինչպես հայտնում է АПА գործակալությունը, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այցելել է Տերտերի, Բարդինի եւ Աղդամի շրջաններ, որտեղ եւ հայտարարություններ է հնչեցրել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ըստ այդմ՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Հենց որ Հայաստանի վրա ավելանում է միջազգային ճնշումը, Երեւանը դիմում է սադրանքների եւ սկսում խուսափել բանակցային գործընթացից»: Այնուհետև  ընդգծել է, որ Բաքուն երբեք չի հաշտվի ստեղծված իրավիճակի հետ: