Ադրբեջանում հիստերիա է սկսվել

Ադրբեջանում հիստերիա է սկսվել

Ալիեւի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Նովրուզ Մամեդովը ԼՂՀ ճանաչման հարցը համարել է Հայաստանի կողմից «բանակցությունները խզելու փորձ» եւ երեկ ասել է, որ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները պետք է անպայման այդ հարցին վերաբերմունք ցուցաբերեն: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմետ Հաջիեւը հայտարարել է․ «Եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, դա կնշանակի, որ մինսկյան գործընթացը կավարտվի, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այլեւս մանդատ չեն ունենա բանակցային գործընթացի շարունակման համար»: Ռուսական «Говорит Москва» ռադիոկայանի եթերում ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել է, որ «Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով լուծելու ԼՂ հակամարտության հարցը, իսկ Հայաստանը միջազգային որեւէ նորմով իրավունք չունի ճանաչելու ԼՂ անկախությունը»: