Մեկնարկեց Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը

Մեկնարկեց Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը

Մայիսի 8-ի առավոտյան, Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը: Խորհրդաժողովում վարման խոսքով հանդես եկավ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Խաչատուրյանը:



Այնուհետեւ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:



Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ ՀՅԴ աշխատանքների մասին զեկուցեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:



Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին խոսեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:



Ելույթներց հետո զեկուցաբերները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերի:
Սրանով խորհրդաժողովն ավարտեց առաջին նիստը:



Հաջորդող նիստերը տեղի կունենան մայիսի 9-11-ը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:



ՀՅԴ Մամլո դիվան