Սարդարապատի հուշահամալիրում

Սարդարապատի հուշահամալիրում

Հանրապետության օրվա առթիվ այսօր Հայաստանի տարբեր վայրերում տոնակատարություններ էին նախատեսված: Քաղաքական էլիտայի ներկայացուցիչներից շատերին այսօր կարելի էր տեսնել եւ շփվել նրանց հետ հանրապետության տարբեր հատվածներում իրականացվող միջոցառումների ժամանակ: Սարդարապատի հուշահամալիրում էր ողջ իշխանական թևը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Նախագահի ելույթից հետո տեղի ունեցավ հանդիսավոր շքահանդես, որից հետո Սերժ Սարգսյանը ծաղիկներ դրեց և խոնարհվեց Սարդարապատի հերոսամարտի ժամանակ զոհված ազատամարտիկներ հիշատակի առջև։ Նրանց հետևեցին մյուս պաշտոնյաններն ու բարձրաստիճան հյուրերը։



Ներկաներից մի քանիսը պատասխանեցին լրագրողների հարցերին։



Այսպես, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ինքը տեղյակ է եղել ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին. «Այդ բոլոր լուրերը սուտ են եւ միտված են բանակը կազմաքանդելուն։ Դուք ի՞նչ է, ուզում եք բանակը կազմաքանդել»։ Լրագրողները չեն շրջանցել նաեւ նրա՝ շքեղ առանձնատուն ունենալու թեման: Խաչատուրովը, բնականաբար, հերքել է իր մեծահարուստ լինելու փաստն ու հակադարձել. «Դու իմ տունը տեսե՞լ ես։ Իմ տունը 600 քառակուսի մետր է, կվարտիրես ծախել էդ տունն եմ սարքել»։



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ անդրադարձավ տնտեսական բարեփոխումներին, օպտիմալացումներին, նշելով, որ ժամանակի ընթացքում այդ ամենը իրականացվելու է։ Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ եթե պետական գերատեսչությունները չկատարեն օպտիմալացման վերաբերյալ վարչապետի հանձնարարականը, պաշտոնանկություններ կարող են լինել, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Եթե չկարողանան անել, ապա ես համաձայն եմ ձեր առաջարկի հետ»:



ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ մեկնաբանությունը կտաք Վահան Բադասյանի արած հայտարարությանն ասաց՝ նա ո՞վ է, քեզ ծանո՞թ է, գնա իրենից հարցրու։



«Քաք ա կերել էդ ասողը։ Չի կարելի տենց բաներ խոսել։ Սերժ Սարգսյանը հող գրավող ա, հող տվող չի»,- այս հայտարարության հեղինակը ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն է, ով այսպես է պատասխանեց Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջողներին: 



Բավականին մարդիկ էին հավաքվել այսօր հուշահամալիրում, կային նաև զբոսաշրջիկներ, փոքրիկներ, ազատամարտիկներ, ովքեր միայն մի ցանկություն ունեն՝ տեսնել խաղաղ Հայաստան։