«Ժողովուրդ». Նախարարի եղբայրը բիզնեսով է զբաղված, միայն բիզնեսով

«Ժողովուրդ». Նախարարի եղբայրը բիզնեսով է զբաղված, միայն բիզնեսով

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ կապված քաղաքական դաշտում հայտնի պատմություններից մեկն այն մասին է, որ նա եւ իր եղբայրը՝ Վահագն Մկրտչյանը, փաստացի տարբեր իշխանական կուսակցությունների անդամ են: Մասնավորապես, Լեւոն Մկրտչյանը դաշնակցական է, իսկ նրա եղբայրը ՀՀԿ-ական թիմում է: Համենայնդեպս, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Վահագն Մկրտչյանն էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն: «Ժողովուրդ»-ը Լեւոն Մկրտչյանից փորձեց պարզել, թե ներկայումս նրա եղբայրն ինչո՞վ է զբաղվում եւ արդյոք շարունակում է մնալ ՀՀԿ անդամ: «Բիզնեսով, նա զբաղվում է գործարարությամբ, որեւէ կուսակցության անդամ չի հաստատ»,- պատասխանեց ԿԳ նախարարը: Հիշեցնենք, որ Մկրտչյան եղբայրների բիզնեսները սկսեցին ծաղկել 2000-ականների սկզբից, երբ ավագ եղբայրը՝ Լեւոն Մկրտչյանը, 2001-ին երկրորդ անգամ նշանակվեց ՀՀ ԿԳ նախարար»»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: